Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Վիշապենին` անդորրի խորհրդանիշ

Վիշապենին` անդորրի խորհրդանիշ

Վերջին տարիներին մեծ ճանաչում է ձեռք բերել վիշապածառը, որի հանդեպ գերապատվությունը վաղուց գերազանցել է սենյակային մյուս բույսերին, ընդ որում հիմա ավելի մեծ պահանջարկ են վայելում «բարձրահասակ» տեսակները: Ինչո՞վ է այդպիսի «հեղինակություն վայելել» վիշապենին: Նախ և առաջ այն համահունչ ներգրավվում է գրասենյակային նախասրահների և բնակարանների հյուրասենյակների հարդարանքի մեջ: Մասնագետների կարծիքով ներդաշնակություն է ստեղծում` միաժամանակ կենսական ուժ պարգևելով մարդկանց ու կենդանիներին:

 

Վիշապածառի հայրենիքը Աֆրիկայի, Ասիայի և Կանարյան կղզիների տրոպիկական շրջաններն են: Եվրոպա բերվել է XIX դարում Վիկտորիա թագուհու օրոք: Բույսն ունի փայտացած հաստ ցողուն, կատարը պսակվում է երկար տերևներով, որի համար անվանում են «կեղծ պալմա»: Իրականում նրանք ագավաների ընտանիքի բույս են և, կախված տեսակից, տերևները կարող են լինել խաղտաբղետ կամ երփներանգ: Բոլոր տեսակնենրն էլ հազվադեպ են ծաղկում: Տարեց վիշապենիների բունը ճյուղավորվելու հակում ունի: Սենյակային պայմանների ու ճիշտ խնամքի դեպքում նրանք կարող են հասնել մեծ չափսերի:

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

 

Գիտե՞ք արդյոք, որ բույսերը ոչ միայն «զգում» են բացասական և դրական մտքերը, այլև նրբորեն արձագանքում են դրանց: Հոգեբանական ոչ բարենպաստ իրավիճակներում նրանք թառամում են, լավ պայմաններում՝ հակառակը, իրենց փայլուն առողջությամբ ուրախացնում են տերերին: Ստի ալեփոխարկիչի (դետեկտոր) մասնագետ Կ. Բաքստերը վիշապենու և խորդենու միջոցով անց է կացրել փորձարկումներ` հաստատելով, որ բույսերն արձագանքում են մարդկանց մտքերին և մարդու տրամադրությունը կարող է բույսի կամ նրա ծաղկի նվաղելու հավանական պատճառ դառնալ: Բացի այդ, բույսերն էլ մարդկանց պես ունեն «խառնվածք», էներգիայի առանձնահատուկ լիցք, որոնց շնորհիվ իրենց շուրջը ստեղծում են որոշակի աուրա: Օրինակ` վիշապենին ունի ուժեղ փոփոխական էներգետիկ դաշտ: Նրա ներսում անվերջ «ալեբախումներ են շատրվանում»` էներգիան բարձրացնելով վարից վեր և հակառակը` վերից վար, նույնը կրկնելով նորից ու նորից: Կարծիք կա, որ որքան տերևները սրածայր են, այնքան բույսի էներգետիկական դաշտն ուժեղ է: Ընդհանրապես ծաղկի աուրան հանգստացնող և խաղաղեցնող է: Մարդու վրա առավել մեղմորեն են ազդում վիշապենու հաստ, ցած կախված տերևներով տեսակները:

 

ՏԱՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

 

Վիշապենին հանդարտեցնող ազդեցություն է թողնում հատկապես այն մարդկանց վրա, ովքեր կյանքի բերումով հաճախ են գտնվում գրգռված կամ սթրեսային վիճակներում: Վիշապենին կենսական ուժ է հաղորդում անվստահ, պրպտուն, ներքուստ կաշկանդված, ճնշված, սեփական թերությունները չափազանցելու հակված անհատներին:

 

Քանի որ աշխատավայրում մարդկանց հետ շփումը մեծ է և նրանք միշտ չէ, որ բարյացակամ են տրամադրված միմյանց հանդեպ, վիշապենին կարող է դառնալ ուղղակի անփոխարինելի ատրիբուտ: Եթե աշխատանքի ընթացքում խառնաշփոթ իրավիճակներ հաճախ են առաջանում, շուրջը բարձրանում է «փոշի» ու «ծանրացնում» մթնոլորտը, այդ դեպքում վիշապենին «կմաքրի օդը», իսկ մարդիկ կսկսեն իրար ավելի լավ հասկանալ: Վիշապենու ծաղիկը կօգնի պահպանել հանգստություն ու հավասարակշռվածություն:

 

Վիշապենու հարևանությամբ հեշտ կլինի հաղթահարել ստորադրյալության հուզական անհանգստությունը, հատկապես եթե այն կամքին հակառակ է: Այս ամենից զատ, բույսը չեզոքացնում և հեռացնում է լազերային տպիչներից ու լուսանկարապատճենահանող սարքերից արտազատվող վնասակար տարրերը:

 

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Վիշապենին գտնվում է երկու մոլորակների ազդեցության տակ` Սատուրնի և Մերկուրիի: Երկրային տարերքով վառ արտահայտված ուժեղ Սատուրնը կարող է մարդու մեջ կաշկանդվածություն առաջացնել, նույնիսկ ճնշել, իսկ թեթև ու անբռնազբոս Մերկուրին` հավասարակշռել: Աստղագուշակները հաստատում են, որ վիշապենին ոչ միայն հանգստացնող ու լիցքաթափող հատկություն ունի, այլև տան անդամներին կարող է պաշտպանել մի շարք ախտաբանական վիճակներից, օրինակ. օստեոխոնդրոզից, մկանային և հոդային ցավերից: Այն հատկապես բարենպաստ է Խոյի և Այծեղջյուրի նշանների տակ ծնված մարդկանց համար: Ֆէն-շուի մասնագետները խորհուրդ են տալիս վիշապենու թաղարները տեղադրել սենյակի արևմտյան հատվածում, որպեսզի բույսը առավելագույնս պաշտպանական ուժ ունենա:

 

ՎԻՇԱՊԵՆՈՒ ԽՆԱՄՔԸ

 

Վիշապենու դերեմյան, վիշապային և եզրազարդ տեսակները պահանջկոտ չեն առատ լույսի, ջերմաստիճանային ռեժիմի և հատուկ խնամքի հանդեպ: Ընդհանրապես վիշապենիները ավելի լավ աճում են պատուհանին մոտ` թեթև ստվերում, տարածքի օդի ջերմաստիճանը չպետք է 12°C-ից ցածր լինի: Ընդ որում խայտաբղետ տերևներով տեսակները հարկ է դնել համեմատաբար լուսավոր տեղերում, միագույն տեսակները ստվերում էլ իրենց վատ չեն զգում: Տարվա տաք եղանակներին խորհուրդ է տրվում թաղարները դուրս բերել մաքուր օդ: Վիշապենին անհրաժեշտ է ջրել պարբերաբար, բայց չափավոր, ձմռանն ավելի սակավ` թույլ չտալով, որ արմատները չորանան, երբեմն անհրաժեշտ է ծառը ցողել: Բույսը կարելի է տեղից-տեղ փոխադրել միայն գարնանը` երկու տարին մեկ անգամ:

 

Վիշապենին բազմանում է կատարամասի շիվերով, ցողունի կտորներով ու կողմնակի ճյուղերով:

 

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 1-2007 (1)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ